Լեհաստանը հանդես է գալիս ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության օգտին

Ուկրաինան պետք է անհապաղ ստանա Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Լեհաստանը սատարում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության արագացված ուղուն։ Թեկնածուի կարգավիճակը պետք է տրամադրվի անմիջապես, իսկ դրանից անմիջապես հետո պետք է սկսվեն անդամակցության շուրջ բանակցությունները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Դուդան։

Նրա խոսքով՝ Կիևը նաև պետք է հասանելիություն ունենա ԵՄ հիմնադրամներին՝ երկրի վերականգնման համար:

Related posts

Հաշվետու համերգ՝ երգով, պարով, նվաճումներով

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մենք շարունակում ենք լինել ԵԱՏՄ անդամ և շարունակում ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ. Կոստանյան