Լավրովի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից վանդալիզմի և պղծման գործողությունների հարցը

Արդիական է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված Արցախի մշակութային և կրոնական բազմաթիվ հուշարձանների պահպանման խնդիրը: Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ես ընդգծել եմ, որ ադրբեջանական կողմից վանդալիզմի և պղծման գործողությունների ֆոնին այս հարցը պահանջում է անհապաղ միջազգային ներգրավվածություն:

Չենք կարող չնշել նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայատյաց և ծավալապաշտական հռետորաբանությունը, շարունակական սադրանքները և հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները»,- ասաց Միրզոյանը:

Related posts

Ղրիմում դադարեցվել է բենզինի ազատ վաճառքը

ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե