Ի պատիվ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի՝ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի՝ այսօր Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում մասնավորապես անդրադարձել են hայ-եգիպտական միջպետական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Related posts

Բացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասին

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. ՆԳ նախարարը ներկայացրեց քննարկվելիք նախագծերը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից