Իրաքը հայտարարել է օդային տարածքը բացելու մասին

Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունն ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին լուրերից հետո հայտարարել է, որ բացում է երկրի օդային տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրաքի լրատվական գործակալությունը։

Որոշման համաձայն՝ բոլոր քաղաքացիական թռիչքները, այդ թվում՝ տարանցիկները, կվերսկսվեն ապրիլի 8-ից։

Իրաքի օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար շուրջ 40 օր փակ էր տարածաշրջանում հակամարտությամբ պայմանավորված ռիսկերի պատճառով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել բանակցել Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա և հայտարարել էր, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանի վրա հարվածները։ Իրանում և Իսրայելում նույնպես համաձայնել են դադարեցնել հարվածները։

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները