«Իրավիճակը վերահսկողության տակ է». ՌԴ իշխանությունները՝ Սիբիրում ժանտախտի բռնկման մասին հաղորդագրություններից հետո

Երկուշաբթի ռուս պաշտոնյաները փորձել են փարատել հանրության վախերը, որոնք առաջացել են Սիբիրում ժանտախտից լաբորանտի մահվան մասին հաղորդագրություններից հետո: Նրանք ընդգծել են, որ իրավիճակը վերահսկվում է, և հիվանդի հետմահու թեստերում չեն հայտնաբերվել հիվանդության հետքեր:

Իրկուտսկի նահանգապետը պնդել է, որ լաբորանտուհու մահվան պատճառը եղել է «անորոշ պատճառաբանությամբ թոքաբորբը»։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ կոչ է արել առաջնորդվել Իրկուտսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին, այլ ոչ թե վստահել այլ աղբյուրների:

«Տվյալ դեպքում այս ոլորտում իրավասություն ունեցող առաջատար մարմինը Ռոսպոտրեբնադզորն է, որն ունի բարձր որակավորում ունեցող մասնագետներ»,-ասել է Պեսկովը։

«Բայկալի մարդիկ» պարբերականն էլ, հղում անելով տարածաշրջանային անվտանգության ծառայություններին մոտ կանգնած անանուն աղբյուրներին, հաղորդել է, որ լաբորանտուհին կարող էր վարակվել ժանտախտի թոքային ձևով՝ կոտրված փորձանոթի պատճառով։

Related posts

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ

Դպրոցական օլիմպիադաների կարգը փոխվել է 2026 թ.-ի հոկտեմբերի 23-ից. ի՞նչ է սահմանում ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը

Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին Մխչյան գյուղի բնակիչը և ևս երկու անձ ձերբակալվել են