Իրանում շուրջ հարյուր մարդ է տուժել երկրաշարժի հետեւանքով

Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 99-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:

Ավելի վաղ հաղորդվել Էր երկու զոհվածի եւ 27 տուժածի մասին:

«Ներկայում այդ 99 տուժածներից 10-ը հոսպիտալացվել են»,-գործակալությանը հայտնել Է Հորմոզգանի նահանգի բժշկական համալսարանի ներկայացուցիչ, ցնցումների պատճառով տուժած Ֆաթիմա Նուրուզյանը:

Նա նաեւ հավելել Է, որ 88 մարդ դուրս Է գրվել անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո:

6,0 մագնիտուդով երկու երկրաշարժ Է Իրանում տեղի ունեցել նոյեմբերի 14-ին:

Դրանց Էպիկենտրոնն ընկած Է Բենդեր-Աբաս քաղաքից (Հորմոզգանի նահանգ) մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա: Գրանցվել են մի քանի հետցնցումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related posts

Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Ապատեղեկատվությունը՝ ընտրական պայքարի զենք․ մեդիան՝ հակազդման առաջնագծում

Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել