Իրանում միջուկային բոլոր ստորգետնյա օբյեկտները ոչնչացված են․ Թրամփ

ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից ձեռնարկած գործողության արդյունքում Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին առավելագույն վնաս է հասցվել։

Այս մասին իր Truth Social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ինչպես ցույց են տալիս արբանյակային լուսանկարները՝ Իրանի միջուկային բոլոր օբյեկտներին մեծագույն վնաս է հասցվել։ Այստեղ ճիշտ բառը ոչնչացումն է»,- գրել է նա՝ հավելելով, որ ամենամեծ ավերածությունները եղել են գետնի խորքում։

«Ուղիղ թիրախին»,- առանձին հավելել է  նա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 22-ին հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերով լի բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի վրա:

Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

Related posts

ՊԵԿ-ը բացահայտել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Վարչապետն Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր