Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի, երկրում վիրուսից մահերի թիվը հասել է 143 հազար 947-ի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում երկրում գրանցել է վիրուսի 532 նոր դեպք, որից 146-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված 7 մլն 531 հազար 924 դեպքից 7 մլն 305 հազար 176-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանադնոցներից: 921քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների աճյունների և քաղաքացիական անձանց հերթական փոխանակումն են իրականացրել

Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ