Իրանում հույս են հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաարգելափակման հարցը արագ կլուծվի երկխոսության և խաղաղ ճանապարհով

Իրանը բազմիցս ընդգծել է, որ կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ պատասխանելով Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ իրանական ISNA լրատվական գործակալության հարցին:

«Մենք կարծում ենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմանների ամբողջական կատարումը կարող է վերջակետ դնել երկու երկրի միջև տարաձայնություններին»,- նշել է Քանանին, շեշտել՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է խուսափել ավելորդ լարվածությունից:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաարգելափակման հարցը արագ կլուծվի երկխոսության և խաղաղ ճանապարհով։

Related posts

Խափանված եթեր՝ «բարեխիղճ» աշխատանքի պատճառով

Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են