Իրանում հանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի հանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը մեծացել է՝ հասնելով 28-ի․ ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի մասին։

Իրանի կարմիր մահիկի ընկերության ղեկավարը տեղեկացրել է․ «Հանքի ևս 9 աշխատակցի մարմինների հայտնաբերումից հետո ածխահանքում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, 17 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 24 անձ համարվում է անհետ կորած»։

Հանքում գազի պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով 21։00-ին․ տեղում աշխատողների թիվը 69 է եղել։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 40 փրկարար:

Related posts

ՊԵԿ-ը բացահայտել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Վարչապետն Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր