Իրանում հայտնել են «Բուշեր» ատոմակայանին հերթական հարվածի մասին

Հարված է հասցվել «Բուշեր» ատոմակայանի տարածքին, ԱԷԿ-ի անվտանգության աշխատակիցներից մեկը զոհվել է՝ հայտնել է IRNA գործակալությունը: Նշվում է, որ արկն ընկել է էլեկտրակայանի մոտակայքում, վնասվել է օժանդակ շենքերից մեկը: Կայանի շահագործումը չի խաթարվել։

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ը և Իսրայելը առնվազն երեք հարված են հասցրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մահշեհր հատուկ տնտեսական գոտում նավթաքիմիական ընկերություններին: Զոհերի մասին ստույգ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն ընդգծվում է խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի և վիրավորմների հավանականությունը:

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները