Իրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Իրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեք մարդ մահացել է։

Նախնական հաշվարկներով՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքների և ավելի քան 70 գյուղերի, ավերվել են շենքերի 20-50%-ը։

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան