Իրանում ընդունել են ԱԷՄԳ-ի պատվիրակությանը

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալն այցելել է Թեհրան, բանակցություններ վարել Իրանի պաշտոնյաների հետ՝ գործակալության հետ փոխգործակցության հարցերի շուրջ:

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտնել է, որ հաշվի առնելով հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումները՝ որոշվել է շարունակել խորհրդակցությունները:

Պաշտոնյան հավելել է, որ իրանական պատվիրակությունը խիստ քննադատություն և բողոք է հայտնել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ընթացքում Գործակալության կողմից իր պարտականությունների չկատարման կապակցությամբ: Իրանական կողմը պատվիրակության ուշադրությունը հրավիրել է Թեհրանի պահանջների վրա՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ:

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք