Իրանի խորհրդարանը կողմ է Հորմուզի նեղուցի փակմանը, ինչը կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ աճի. Axios

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի՝ երկրի ափերի մոտ նավթի տարանցման կենսական նշանակության կետի փակմանը: Սակայն վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերվում նեղուցը փակելու իրավասություն չունեցող մարմնի սպառնալիքինԴա անելու լիազորությունը պատկանում է երկրի անվտանգության պաշտոնյաներին, այլ ոչ թե խորհրդարանին, գրում է Axios-ը։

Նեղուցի փակումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նավթի գների կտրուկ աճին, որը կուղղվի նաև ԱՄՆ սպառողներին: Իրանի և Օմանի միջև ջրային այդ տարածքով իրականացվում է նավթի համաշխարհային ծովային առևտրի մեկ քառորդը և նավթի բոլոր փոխադրումների մոտ մեկ հինգերորդը:

Սպառնալիքը երեկ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածների առաջին արձագանքներից մեկն է։

Ըստ պարբերականի՝ նեղուցը փակելու փորձը կլինի առաջին դեպքը, երբ Իսրայել-Իրան հակամարտությունը էականորեն կազդի համաշխարհային նավթի հոսքի վրա։

«Իրանի ջանքերը՝ փակելու նեղուցը և հարձակվելու Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, «քիչ հավանական են»,- նշել են Eurasia Group-ի վերլուծաբանները։

«ԱՄՆ-ն կուտակել է հսկայական ռազմական ներկայություն Ծոցում ու շրջակա տարածաշրջանում, և նեղուցում Իրանի քայլը անկասկած կհանգեցնի զգալի ռազմական պատասխանի»,- գրել են փորձագետները, բայց և չեն բացառել, որ «առաջիկա օրերին Իրանը կարող է ուժեղացնել լցանավերի հետապնդումը»։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ ջրանցքի փակումը տնտեսական «ինքնասպանություն» կլինի Իրանի համար։

Related posts

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը