Իրանի գերագույն առաջնորդը բոլոր մուսուլմաններին միավորվելու կոչ է արել

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ վարել է ուրբաթօրյա աղոթքը, որին Թեհրանում մասնակցել են հազարավոր մարդիկ։ Mehr գործակալությունը հաղորդում է, որ մինչև աղոթքը տեղի է ունեցել Իսրայելի կողմից սպանված «Հեզբոլլահ»-ի ղեկավարի՝ Հասան Նասրալլահի հիշատակի արարողությունը։

«Տարածաշրջանում դիմադրության ուժերը հետ չեն կանգնի՝ նույնիսկ իրենց առաջնորդների սպանության դեպքում», – ասել է Խամենեին՝ իր խոսքում հիշատակելով Նասրալլահին։

Իսլամական հեղափոխության առաջնորդը բոլոր մուսուլմաններին կոչ է արել միավորվել՝ նշելով, որ իրենց բոլորի թշնամին նույնն է։

2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակմանն անդրադառնալով՝ Խամենեին նշել է, որ այդ գործողությունն «օրինական» քայլ էր, և որ պաղեստինցիներն իրավացի էին։ Այաթոլա Ալի Խամենեին գովաբանել է Իրանի զինված ուժերին Իսրայելի ռազմական օբյեկտներին հոկտեմբերի 1-ին հասցրած հարձակման համար՝ դա անվանելով օրինական, և հավելել է, որ Իրանը «ո՛չ հետաձգելու է, ո՛չ էլ շտապելու է կատարել իր պարտականությունները»։

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ