Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումը կունենա հեռուն գնացող հետևանքներ, և Իրանը իրավունք է վերապահում պաշտպանել իր շահերը ինքնապաշտպանության միջոցով։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, լրջորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։
Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան հեռուն գնացող հետևանքներ:
ՄԱԿ-ի համապատասխան կանոնադրության և դրա դրույթների համաձայն, որոնք թույլ են տալիս ինքնապաշտպանության նպատակով օրինական արձագանք, Իրանը վերապահում է իրեն բոլոր հնարավորությունները՝ իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին պաշտպանելու համար»,- գրել է Իրանի արտգործնախարարը։