Իրանը ցանկանում է Նախիջևանի տարածքով Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել

Իրանը դիտարկում է երկաթուղով բեռնափոխադրման հնարավորությունը, որն անցնելու է Նախիջևանով։ Այս մասին ադրբեջանական Report գործակալությանն ասել է Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբար Ալի Զաքերին։ Նրա խոսքով՝ Բաքվում անցկացվող ԱՊՀ Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 83-րդ նիստի շրջանակում բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի երկաթուղիների օպերատոր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ։ Դրանք վերաբերել են Իրանից Նախիջևանով Հայաստան բեռների մատակարարմանը։ «Սա հնարավորություն կտա ապագայում Նախիջևանում երկաթուղի գործարկել։ Մենք հանձնառու ենք այս նախագիծը հնարավորինս շուտ իրականացնել»,- ասել է Զաքերին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի տարածքով երկաթուղով Ղազախստանից ու ՌԴ-ից ցորեն է մատակարարվել Հայաստան։

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը