Իրանը հրթիռների նոր խումբ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

«ԻՀՊԿ հրթիռներն արձակվել են Իսրայելի տարածքի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ էլ Իսրայելն էր հայտարարել Իրանի արևմուտքում թիրախներին հարվածների մասին:
Հիշեցնենք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հայտարարել է, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։

Related posts

Իսրայելի Հայֆա քաղաքում հրթիռակոծությունից երկու շենք է վնասվել

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարի և նրա տեղակալի չեզոքացման մասին

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը