Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական նավին

Իրանը հարվածել է իսրայելական XT Management ընկերությանը պատկանող բեռնատար նավին: Այդ մասին տեղեկացնում է իսրայելական 12 հեռուստաալիքը:

«Տանզանիայից Հնդկաստան ուղևորվող բեռնատար  նավը վաղ առավոտյան խփվել է Արաբական ծովում իրանցի զինվորականների արձակած հրթիռից: Նավը վնասվել է, բայց շարունակել է ճանապարհը դեպի նշանակման վայր՝ նավահանգիստ»,- ասված է տեղեկատվության մեջ:
Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ նավը պատկանում է իսրայելական ընկերությանը, որի գրասենյակը գտնվում է Հայֆայում: Ընկերության սեփականատեր Ուդի Էնջելը տեղեկացվել է տեղի ունեցածի մասին: Ուժային կառույցներում դեպքի մասին տեղեկատվություն է ստացվել և վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի նմանատիպ դեպքերի լույսի ներքո փորձում են գնահատել՝ արդյոք Իրանն Իսրայելի դեմ ծովում նոր կրակ չի բացել:

Նավը կշարունակի իր ճանապարհը նախանշված ուղիով, վերանորոգումը նախատեսված է Հնդկաստանում:

Related posts

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Հրդեհ Նազարբեկյան թաղամասում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ

Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ