Իրանը հրաժարվել է միջուկային գործարքի շրջանակներում ԻՀՊԿ-ի դեմ պատժամիջոցները հանելու պահանջից. CNN

Իրանը հրաժարվել է միջուկային գործարքի վերականգնման համար ԱՄՆ պետքարտուղարության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանելու և այդ կարգավիճակով նախատեսված պատժամիջոցները վերացնելու պահանջից: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի:

«Համաձայնագրի վերջին տարբերակը չի պարունակում այդ պահանջը: Հենց դրա շնորիվ է հաջողվել մոտենալ համաձայնության կնքմանը»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը: Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն Իրանի այդ պահանջը համարում էին բանակցությունների գլխավոր վիճելի պահերից մեկը:

CNN-ի զրուցակիցը, սակայն, միանշանակ վստահություն չի հայտնել, որ այժմ համաձայնություն ձեռք կբերվի։ Ակնկալվում է, որ միջուկային գործարքի վերականգնման մասին վերջնական որոշումը կողմերը կարող են ընդունել առաջիկա օրերին:

Related posts

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Վարչապետը ելույթ է ունենում Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը