Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Իրանցի զինվորականները հունվարի 12-ի առավոտյան սկսել են անցկացնել «Էխտեդար» հակաօդային պաշտպանության զորավարժությունները, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Զորավարժություններն անցկացվում են Իրանի հյուսիսում և արևմուտքում։ Դրանցում ներգրավված են ոչ միայն հակաօդային պաշտպանության ուժեր, այլև մարտական ինքնաթիռներ և անօդաչու սարքեր:

EFE-ն հայտնում է, որ պատրաստության նման փորձարկումն իրականացվում է ԶԼՄ-ների վերջին հրապարակումների ֆոնին, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգները դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը, եթե պարզվի, որ Թեհրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն։

Բացի այդ, վերջին ամիսներին Իսրայելը սպառնացել է օդային հարվածներ հասցնել Իրանին։

Related posts

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան

Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին