Իրանը ժամանակավորապես դադարեցրել է ուրանի հարստացման աշխատանքները. Արաղչի

Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Սիրիայում և Գազայի հատվածում իրավիճակը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ Թեհրանի միջուկային բանակցությունները, որոնք նախատեսված են հուլիսի 25-ին՝ Ստամբուլում։

Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը բաց է նաև Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար, սակայն այս փուլում միայն անուղղակի ձևաչափով: Նա անդրադարձել է վերջերս Իրանի միջուկային օբյեկտներին Միացյալ Նահանգների հարվածներին, ընդունել, որ դրանք լրջորեն վնասվել են:

Աբբաս Արաղչիի խոսքով՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն այժմ գնահատում է վնասի չափերը և ժամանակավորապես դադարեցրել է ուրանի հարստացման աշխատանքները: Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է, որ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից՝ չնայած միջազգային խիստ պատժամիջոցների սպառնալիքին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Արաղչիի խոսքերը, հայտարարել է՝ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։

Related posts

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով