Իրանը դեռևս պատրաստ է վերականգնել միջուկային գործարքը. Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իր երկիրն առայժմ պատրաստ է վերականգնել Իրանի միջուկային ծրագիրը, սակայն նման հնարավորություն միշտ չի լինելու:

Նա տեղեկացրել է, որ վերջերս Հորդանանում ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ պայմանավորվել են համաձայնագրի վերականգնմանն ուղղված վերջնական քայլերի մասին:

Ամերիկյան կողմը, սակայն, նշում է, որ Իրանի իշխանությունները ոչնչացրել են միջուկային ծրագրին արագ վերադառնալու հնարավորությունը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ընդգծել է, որ Վաշինգտոնը, այնուհանդերձ, պատրաստ է բանակցել և խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել