Վերջին մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է Covid-19-ի 139 դեպք. մահացել է 1 մարդ

Հայաստանում հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից` նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 243-ի, որից 412 հազար 755-ը`առողջացման, 8 626-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 62 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 178 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 4 հազար 780 թեստավորում:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 132 հազար 461-ի:

Related posts

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին

Ճանապարհների նորոգում՝ դժգոհություններով. մարզպետը հորդորում է բարի լինել