Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին՝ նախապես կոչ անելով տարհանել այդ հատվածում 20 շրջանի բնակիչներին: Հարվածներ են հասցվել այդ թվում Էն Նաբաթիայի մոտակայքում գտնվող գյուղերին։

Ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը հայտարարել էր, որ բնակչությունը պետք է անհապաղ դուրս գա Լիբանանի և Իսրայելի սահմանային հատվածից:  

Լիբանանն ու Իսրայելն ապրիլին հրադադար են հաստատել: Նշվում է, որ Լիբանանի բանակը չի մասնակցել Իսրայելի հետ հակամարտությանը, ռազմական գործողությունները վարել է «Հըզբոլլահ» շարժումը, որը զինադադարի մասին պայմանավորվածությունների մասնակից չէ։ Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են հարվածների փոխանակումը։

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին