Իսրայելի բանակը հայտնել է «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին հարվածելու մասին

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին հարվածելու մասին: Արաբական լրատվամիջոցների տվյալով՝ ՑԱՀԱԼ-ը թիրախավորել է նաև Գազայի հատվածի կենտրոնական տարածքները, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:
Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն արդեն հասնում է 40,000-ի, վիրավորներինը՝ հատում 92.000-ը: Սրվում է հումանիտար ճգնաժամը: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում պոլիոմիելիտով վարակման առաջին դեպքն է գրանցվել:
Նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը՝ ջանքեր գործադրել հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ՝ մտահոգություն հայտնելով, որ Իսրայելի գործողությունների հետևանքով մեծանում է տարբեր վարակների առաջացման և տարածման վտանգը։

Related posts

Տնակային խնդիրները՝ դեռ չլուծված

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ