Իսրայելը պատերազմ է սանձազերծել, Իրանն «ուժով կպատասխանի»․ Խամենեի

Իսրայելը պետք է հույս չունենա, որ կկարողանա խուսափել իր հարձակմանն իրանական պատասխանից, ժողովրդին ուղղված ուղերձում նշել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Իսրայելն Իրանի դեմ պատերազմ է սանձազերծել, Թեհրանը «ուժով կպատասխանի»։ Իրանի ԶՈՒ-ն լիարժեք պատրաստվածության վիճակում է»,- ասել է նա։

Իրանն Իսրայելի ուղղությամբ հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել, հաղորդել է իրանական IRNA գործակալությունը։

Իրանի նախագահը Պուտինի հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը Իսրայելի հարվածներին անհրաժեշտ պատասխանը կտա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտնել է, որ Ֆրանսիան Իսրայելին օգնություն կցուցաբերի, եթե Իրանը պատասխանի հարվածներին։

Հաղորդվում է, որ Իրանի պաշտպանության նախկին նախարար Ամիր Խաթամին նշանակվել է Իրանի ԶՈՒ բանակի հրամանատար։

Related posts

67-ամյա տղամարդն իր անունով հաշվառված հրացանով ինքնասպանություն է գործել

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը