Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանին

Մարտի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանին։ Իսրայելական կողմի տվյալներով՝ դրանք ուղղված են եղել «Հըզբոլլահի» հրթիռային կայանքներին և ենթակառուցվածքներին երկրի ամբողջ տարածքում։

Լիբանանի մայրաքաղաքի վրա հարձակումներն ամենաավերիչն են եղել։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի կենտրոնական Զքաք էլ-Բլատ և Բաստա շրջաններին երկու հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 24-ը։ Իսրայելը նաև հարվածել է մայրաքաղաքի մի հյուրանոցի, որտեղ բնակվել են իրանցի դիվանագետներ։

Բեյրութից բացի, ինտենսիվ հարվածներ են գրանցվել նաև երկրի հարավային շրջաններում, կան զոհեր ու վիրավորներ:

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ մարտի 2-ին ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր, Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 912 մարդ, մեկ միլիոնից ավելի քաղաքացի էլ ստիպված է լքել են իրենց տները։

Related posts

Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ. Մակրոնը՝ Փաշինյանին

«Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարել ընտրական շեմը

2025-ի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ. վարչապետ