Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Բեյրութում «Հըզբոլլահ»-ի օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը նոր հարվածներ է հասցրել Բեյրութում լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպության օբյեկտների ուղղությամբ, հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելի բանակի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայանի հարակից տարածքին, օդանավակայանը շարունակում է չվերթների սպասարկումը, ավիափոխադրումները չեն դադարել։

Բեյրութի հարավային արվարձանում «Հըզբոլլահ»-ի ստորգետնյա շտաբի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, առնվազն 91 մարդ վիրավորում է ստացել, հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հըզբոլլահ»-ի շեյխ Հասան Նասրալլայի դուստրը՝ Զայնաբը։ Բեյրութի բնակիչներն, ըստ լրատվամիջոցների, լքում են իրենց տները, իսրայելական հարվածներից թաքնվում են հանրային լողափում։

Related posts

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը ավագանու նիստի ժամանակ հայտնել է պաշտոնաթողության մասին

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը