Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ հրամայել է ուժեղացնել հարվածները Թեհրանում ռազմավարական և կառավարական թիրախներին:
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես Իսրայելի Պաշտպանության բանակին հանձնարարել ենք ուժեղացնել Իրանում ռազմավարական թիրախների և Թեհրանում կառավարական օբյեկտների վրա հարձակումների ինտենսիվությունը, որպեսզի վերացվեն Իսրայել Պետության սպառնալիքները, և խարխլվի Իրանի կառավարությունը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կացը: