Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

Իսրայելական ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ գրոհելով Հարեթ-Հրեյք, Ղբեյրի և Շիահ շրջանները, հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակցին։

Հարվածներից անմիջապես առաջ Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրեյը կոչ է արել Հարեթ-Հրեյք և Ղբեյրի թաղամասերի բնակիչներին անհապաղ տարհանել մի քանի շենքեր։

Իսրայելական բանակը հայտնել է նաև, որ այնտեղ իր հարձակման թիրախը «Հըզբոլլահն» է։

Related posts

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

ID քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է. ՆԳՆ

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների