Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է «Հըզբոլլահի» կրակի կառավարման և պաշտպանության օբյեկտին

Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում հարվածել են «Հըզբոլլահի» կրակի կառավարման և պաշտպանության օբյեկտին։

«Այս օբյեկտի առկայությունը և այն վերականգնելու փորձերն Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի կոպիտ խախտում են»,- նշել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը։

Իսրայելական բանակի տվյալով՝ հաստատությունը կարևոր ստորգետնյա ցանցի մաս էր կազմում, որը նախկինում ամբողջությամբ դուրս էր եկել շահագործումից Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով։

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարը խախտելու համար՝ միջադեպը անվանելով «ազգային ինքնիշխանության և հրադադարի համաձայնագրերի կոպիտ խախտում»։

Related posts

Բերման է ենթարկվել Հայրո Զաքարյանը, Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է ոստիկանություն. ՀՅԴ

Ես իմ խոսքերից հետ չեմ կանգնում. Միքայել Սրբազանը գնում է ՔԿ

Միքայել Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե. փաստաբան