Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանից հրթիռային հարվածների հինգերորդ ալիքի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Իրանից հրթիռների հինգերորդ ալիքի արձակման մասին։ Ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը նմանատիպ չորս հաղորդագրություն է տարածել։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի կողմից դեպի Իսրայել արձակված հրթիռներ է հայտնաբերել։ Պաշտպանական համակարգերն աշխատում են սպառնալիքները որսալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրանի տարածքից իսրայելական Բեեր-Շևայում գտնվող շենքի ուղղությամբ արձակված հրթիռի ընկնելու հետևանքով մի քանի մարդ է զոհվել։ Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի ու Իրանի միջև հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ այն անվանելով Իսրայելի ու ամբողջ աշխարհի համար մեծագույն իրադարձություն։ Նա նշել էր, որ 24 ժամ անց այդ պայմանավորվածությունը պետք է դառնա 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտ։

Related posts

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. վարչապետ

Իսրայելը հասել է իր ռազմավարական նպատակներին. Նեթանյահուի գրասենյակ

Մահացել է Գուժ Մանուկյանը