Իսրայելը լիբանանյան 50 գյուղի բնակիչների տարհանվելու կոչ է արել

Իսրայելի զինվորականները կոչ են արել Լիբանանի արևելյան և հարավային շրջանների մոտ 50 գյուղի բնակիչներին տարհանվել՝ հնարավոր հարվածներից առաջ` ի պատասխան Իսրայելի վրա «Հեզբոլլահի» կողմից բացված կրակի։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։

«Հեզբոլլահ»-ը հայտնել է իսրայելական կողմի դեմ կրակ բացելու մասին՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության և «Իսրայելի շարունակվող ագրեսիաների»։

Իսրայելի զինվորականները կոչ են արել խաղաղ բնակիչներին տարհանվել իրենց տներից և գյուղերից առնվազն 1000 մետր հեռավորության վրա՝ տեղափոխվելով բաց տարածքներ։

 

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա