Իսրայելը Թուրքիայից հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին

Իսրայելը հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին՝ Թուրքիայից։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակման՝ Թուրքիայում Իսրայելի դեսպանը ևս հետ է կանչվել։

Իսրայելի հանրային հեռուստառադիոընկերությունն էլ իր հերթին է հայտնել, որ Թուրքիայից բացի, մերձավորարևելյան մի շարք երկրներում Իսրայելի դեսպանատները դադարեցնում են գործունեությունը՝ անորոշ ժամանակով։

Ըստ հաղորդագրության՝ դեսպանատներ են փակվել Բահրեյնում, Եգիպտոսում, Հորդանանում, Մարոկոյում, Թուրքիայում։ Նշվում է, որ պատճառը տվյալ երկներում հակաիսրայելական բողոքի ակցիաներն ու ցույցերն են, իսկ դիվանագետները հետ են կանչվել անվտանգության նկատառումներից ելնելով։

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ