Իսպանիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գիրքը

Իսպանիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գիրքը՝ տեղեկացնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:
Այս կապակցությամբ հունիսի 13-ին դեսպան Սոս Ավետիսյանն ընդունել է գրքի հեղինակ, Մադրիդի CEU San Pablo համալսարանի դասախոս, քաղաքական վերլուծաբան, լրագրող Ռիկարդո Ռուիս դե լա Սերնային։
Դեսպանն ընդգծել է գրքի հրատարակման կարևորությունը՝ Իսպանիայում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման գործում։
Գիրքը հասանելի է Իսպանիայի բոլոր գրախանութներում։

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան