Իշխանությունները շարունակելու են գործադրել ջանքեր ԱԻՊԾ հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմավորման 30-ամյակի, ինչպես նաև փրկարար ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այդ մասին հայտնում են Արցախի կառավարությունից։
Երկրի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված համալիրի տարածքում կանգնեցված խաչքար-հուշարձանին:
Իր ելույթում նախագահ Հարությունյանը նշել է, որ փրկարար ծառայության անձնակազմն այս տարիների ընթացքում անձնուրացությամբ է կատարել իր առջև դրված խնդիրները, ինչը միմիայն դրվատանքի է արժանի: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր ջանքերը ծառայության հնարավորությունների ընդլայնման ու արդիականացման, ինչպես նաև աշխատակիցների սոցիալ-տնտեսական կարիքների լուծման ուղղությամբ:
Օրվա առթիվ Արցախի նախագահը ԱԻՊԾ մի շարք ծառայողների կոչումներ ու մեդալներ է շնորհել:

Related posts

Anthropic-ի ԱԲ մոդելները հարձակվել են համացանցի համակարգերի վրա

Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները

Երևան-Սևան ճանապարհին մոպեդ է կողաշրջվել․ օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում մահացել է