Ինքնասպանության փորձը Գյումրիում ավարտվեց ինքնահրկիզմամբ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ 13։10-ի սահմաններում, Գյումրիում մի քաղաքացի, որպես բողոքի ցույց, բարձրացել էր ծառն ու սպառնում էր ինքնասպանություն գործել։ Շղթայով կապված երիտասարդի մոտ, ինչպես ոստիկանները փոխանցեցին առկա էր նաեւ թույն։ Ինքնասպանության փորձ կատարող անձին թե՛ հոգեւորականի, թե՛ ոստիկանության ու ԱԻՆ ՓԾ աշխատակիցներին չհաջողվեց համոզել ցած իջնել։  Ժամեր անց տղամարդը ծառից իջնելուց հետո ինքնահրկիզվել է։  «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի՝ «Այսօր» լրատվականին փոխանցած տվյալներով տղամարդուն ԲԿ են տեղափոխել մարմնի մոտ 40% աստիճանի այրվածքներով, տղամարդու կյանքին վտանգ է սպառնում։

 

 

Related posts

Հայտնի են Լեջան բնակավայրի քվեարկության նախնական արդյունքները

Արթիկի Նոր Կյանք բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 533 ձայն

Շնորհակալ ենք, տղաներ. վարչապետը՝ Համլետ Մանուկյանին և Արթուր Դավթյանին