Ինչ վիճակում են Գառնիի ողբերգական վթարից տուժած անձինք. մանրամասներ

Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած երեխաներից մեկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Բուժկենտրոնից հայտնում են, որ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, որին վտանգ այլևս չի սպառնում:

Մյուս տուժածը շարունակում է մնալ բուժկենտրոնում, նրա մոտ նույնպես նկատվում է լավացում, բուժման պրոցեսում կա դրական դինամիկա: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց էին բախվել Գառնի գյուղի 42-ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն ID 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել էր, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի բժշկական հաստատություններ։

«Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս էին եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։

Related posts

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Տարեվերջին կամ մյուս տարի Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի. ՏԿԵ փոխնախարար

Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա