Ինչու պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը ստորագրվեց նոյեմբերի 9-ին. վարչապետի պարզաբանումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում է: Նա նշեց` եթե կլինեն հրապարակայնորեն քննարկման ոչ ենթակա հարցեր, ապա կարող են դրանց անդրադառնալ արդեն փակ ռեժիմով:

Վարչապետն անդրադարձավ ԼՂ երկրորդ պատերազմը կանգնեցնելու մասին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությանը: Ինչու ստորագրեց, և պատերազմը կանգ առավ հենց այդ օրը. այս հարցին ի պատասխան` նա նշեց, որ էական դեր խաղաց Շուշիի կորուստը:

«Դրանից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, կուժեղանար ճնշումը Մարտունու վրա, և մեր շուրջ 25 000 զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու 5-րդ փորձն էր, իսկ առաջինը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, երբ ՀՀ վարչապետը շնորհավորել է նրան, ՌԴ նախագահը նշել է, որ ցանկանում է միջնորդական ջանքեր գործադրել, հետո պարզվել է` Ադրբեջանի նախագահն ասել է, որ համաձայն չէ հրադադար հաստատելու:

Ադրբեջանը նախապայմաններ է ներկայացրել, որոնք ընդունելի չեն եղել:

Related posts

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի