Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ

Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Իսրայելը և Իրանը հավասարապես ցանկացել են դադարեցնել պատերազմը։

«Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային բոլոր օբյեկտներն ու կարողությունները, այնուհետև դադարեցնել պատերազմը»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Բենիամին Նեթանյահուն ևս հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժման մասին և խոստացել կրկին հարվածել Իսլամական Հանրապետությանը, եթե փորձ արվի վերակենդանացնել ծրագիրը։

Չնայած Իսրայելի և Միացյալ Նահանգների ղեկավարների պնդումներին՝ CNN-ը և NYT-ը, հղում անելով ԱՄՆ ռազմական հետախուզությանը, հայտնում են, որ իրանական օբյեկտներին հարվածները լիովին չեն ոչնչացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ ապատեղեկություն տարածելու համար: Սպիտակ տունը հայտարարել է, որ «փորձ է արվում նվաստացնել» Թրամփին և «վարկաբեկել» ամերիկյան զինված ուժերը։

Related posts

Wizzair-ը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբի-Երևան չվերթերը. ՀՀ դեսպանության հորդորը քաղաքացիներին

Թրամփն ու Էրդողանը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը՝ Կտրիճի օրհնությամբ և Սամոյի աջակցությամբ. Նիկոլ Փաշինյան. ձայնագրություն