Ինդոնեզիայում հեղեղումների վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը

Ինդոնեզիայի Սումատրա կղզում հեղեղումներից և սողանքներից առաջացած տնտեսական կորուստները կարող են հասնել մոտավորապես 68,67 տրիլիոն ինդոնեզական ռուփիի (4,1 միլիարդ դոլարի): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Jakarta Post թերթը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Տնտեսական և իրավական հետազոտությունների կենտրոնի (Celios) տվյալները:

Celios-ի գնահատումներով՝ վնասի չափը զուգադրելի է Ինդոնեզիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,29%-ին: Նշվում է, որ տուժած նահանգներում տրանսպորտային հաղորդակցության խախտումն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի տնտեսական ակտիվության նվազման նաև երկրի մյուս տարածաշրջաններում:

Ինդոնեզիայի Ազգային որոնողական և փրկարարական գործակալությունը հայտնել է, որ տարերային աղետն առաջացել է տեղատարափ անձրևներից, որոնք տարածաշրջանում շարունակվում են արդեն մեկ շաբաթից ավելի: Սելավահոսքերը վնասել են բնակելի շենքեր, ճանապարհներ և ենթակառուցվածքներ՝ դժվարացնելով փրկարարների մուտքն առավել տուժած շրջաններ: Տարերքի հետևանքով զոհվել է ավելի քան 800 մարդ:

 

Related posts

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին