«Իմ քայլը» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու ՀՀ վարչապետի «Իմանալ՝ ինչպես» 2-րդ բանախոսությանը

«Իմ քայլը» հիմնադրամը ապրիլի 27-ին հրավիրում է մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ՝ ինչպես» 2-րդ բանախոսությանը, որը կազմակերպում է «Իմ քայլը» հիմնադրամը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում։

«Վարչապետի մարտի 15-ի ելույթը մեծ արձագանք ստացավ, շատերին հետաքրքրեց այս նոր ձևաչափը, շարժմանը նախկինում չմիացած մարդիկ նույնպես ցանկացան մասնակցել։ Այդ իսկ պատճառով որոշեցինք այն հասանելի դարձնել ավելի լայն լսարանի համար։

Եթե ցանկանում եք դառնալ սովորելու ու սովորեցնելու հարթակի մասնակից, լսել և քննարկել գաղափարներ, որոնք կարող են փոխել ընկալումները, ապա այս միջոցառումը հենց ձեզ համար է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնակցության համար պետք է լրացնել այս հայտը:

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է