Իլոն Մասկը ներկա է գտնվել Դոնալդ Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցին

Իլոն Մասկը ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցին:

Այս մասին հայտել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ Թրամփի և Զելենսկու զրույցը տևել է մոտ 25 րոպե։

Մասկը զրույցի ընթացքում նշել է, որ շարունակելու է Ուկրաինային ապահովել Starlink կապի համակարգի հասանելիությաբ։ Զրուցակիցները, սակայն, չեն խորացել այնպիսի հարցերի մեջ, ինչպիսիք են Թրամփի ծրագիրը՝ հակամարտությունը լուծելու կամ Վաշինգտոնի կողմից Կիևին շարունակական աջակցության հեռանկարները:

Related posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել