Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ:

Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավման հարցերը։

Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հայկական կողմը պատրաստ է վերականգնող մասնագետների խումբ գործուղել՝ տեղում ուսումնասիրություն կատարելու և աշխատանքների մեկնարկը տալու նպատակով:

Ընդգծելով երկկողմ համագործակցության ներուժը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Թուրքմենստանում համերգների շարք իրականացնելու հնարավորությունը:

Աշխաբադում ԿԳՄՍ նախարարը հանդիպումեր է ունեցել նաև Թուրքմենստանի կրթության նախարարի, ինչպես նաև սպորտի կոմիտեի նախագահի հետ։

Related posts

Մեր ըմբիշները կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Խափանված եթեր՝ «բարեխիղճ» աշխատանքի պատճառով

Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը