Ժամը 04:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով իրավիճակը սահմանին ժամը 04:00-ի դրությամբ:

Ժամը 04:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ:

Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին:

Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ:

Դիրքային մարտերը շարունակվում են»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

ՊՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԸ 04:00-ԻՆ:

Опубликовано ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence Понедельник, 12 сентября 2022 г.

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ