Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ պատիվ է ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին հեռախոսազրույցներ ունենում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար։

«Նախագահ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հստակեցրել են իրենց վարչակազմում աշխատողների համար, որ մեր նպատակն է խթանել և հետապնդել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև:

Որպես դիվանագետներ, և, անկեղծ ասած, որպես մարդիկ, մեր կոչումն է կանխել կամ դադարեցնել պատերազմը:

Հպարտ ենք, որ մեր թիմը ի վիճակի եղավ այսօր կատարել այդ խոստումը, և գովեստի խոսքեր ենք հղում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը՝ խոհեմությունը և զսպվածությունն ընտրելու համար»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Հնդկաստանը և Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնության են եկել անհապաղ և ամբողջական հրադադարի շուրջ:

Related posts

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ուկրաինական դրոնները հարձակվել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում