Թրամփ-Պուտին բանակցություններն արդեն մեկնարկել են

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը նախապես հայտարարված դեմ առ դեմ ձևաչափի փոխարեն բանակցություններ կվարեն «3+3» ձևաչափով: Հանդիպումն արդեն մեկնարկել է:

Պուտինից և Թրամփից բացի հանդիպմանը մասնակցում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

Հանդիպումից առաջ նախագահները չեն պատասխանել լրագրողների հարցերին: Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունները կարող են տևել 5-6 ժամ։

Related posts

Մահացել է «Գյումրու բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանը

Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը

ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել