Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Փալմ Բիչ առողջարանային քաղաքում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները կհանդիպեն դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ առողջարանային քաղաքում՝ հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

Axios-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հույս ունի համաձայնեցնել պատերազմի ավարտի շրջանակային պայմանները: Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության ծրագիրը հանրաքվեի դնել, եթե ՌԴ-ն համաձայնի առնվազն 60 օրով հրադադար հաստատել: Զելենսկու խոսքով՝ Թրամփի հետ հանդիպումից առաջ նա իր դիրքորոշումները համաձայնեցրել է եվրոպական կողմի հետ։

Լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի հետ հանդիպմանն ընդառաջ Զելենսկին հեռախոսազրույցներ կունենա եվրոպացի առաջնորդների հետ:

Իր հերթին, Դոնալդ Թրամփը Politico-ի հետ զրույցում ասել է, որ Զելենսկին ոչինչ չի ունենա, քանի դեռ ինքը չի հաստատել դա:

Related posts

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ

Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է

Պուտինը Զելենսկուն խորհուրդ է տվել ընտրություններ նշանակել Ուկրաինայում