Թրամփը Ռուսաստանին և Չինաստանին նավթ վաճառելու պատրաստակամություն է հայտնել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանին և Չինաստանին նավթ վաճառելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, Թրամփն այս մասին ասել է ամերիկյան նավթագազային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:«Չինաստանը կարող է մեզնից գնել այնքան նավթ, որքան կցանկանա՝ Վենեսուելայում կամ Միացյալ Նահանգներում: Ռուսաստանը կարող է ստանալ մեզնից այնքան նավթ, որքան նրան անհրաժեշտ է: Եվ այո, նրանք սիրում են նավթ, անգամ այն պայմաններում, որ նրանք էլ մեծ ծավալներով նավթ են արդյունահանում: Բայց Չինաստանը, Ռուսաստանը ու մյուսները կարող են գալ մեզ մոտ և մենք բաց կլինենք բիզնեսի համար»,- ասել է Թրամփը:Թրամփը հավելել է, որ սիրում է Ռուսաստանի և Չինաստանի ժողովուրդներին:

Related posts

Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգը

ԱԽ նոր քարտուղար, մարզպետների վերանշանակում․ կայացել է կառավարության հերթական նիստը

Դա բարեվարքության նորմի խախտում էր. Նարեկ Կարապետյանը խոստացավ խմբակցության նիստին քննարկել Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը